Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել

Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել
13.05.2016 | 23:57

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր գնահատականները կներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ՝ ասել էՀայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը գնահատում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հայկական կողմը կորցրել է մի շարք մարտական դիրքեր և ունի ավելի քան 100 զոհ:

«Ընդհանրապես այս օրերի իրադարձություններից, այս իրավիճակից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ առիթ կունենա խոսելու, ինքն իր կարծիքը կարտահայտի այս ամենի վերաբերյալ», - ասաց Սողոմոնյանը։
Թե ինչու Ղարաբաղ Ռոբերտ Քոչարյանի այցի ու հանդիպումների մասին անգամ մեկ լուսանկար չէր հրապարակվել, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց, թե «Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու համար չէր Լեռնային Ղարաբաղ գնացել։ Նա որևէ մեկին, որևէ բան ապացուցելու խնդիր չունի»:
Սողոմոնյանի խոսքով՝ Ղարաբաղ այցելելը, զինվորականների ու Ղարաբաղի ղեկավարության հետ Քոչարյանը պարբերաբար է շփվում: Ապրիլի սկզբին պատերազմական գործողությունների օրերին Քոչարյանն ամենօրյա հեռախոսազրույցների մեջ է եղել Բակո Սահակյանի հետ:


Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ երկրորդ նախագահի կապը Վիկտոր Սողոմոնյանը հերքեց. «Ես կարծում եմ՝ զարմանալի չէ, ու նմանատիպ փորձ էլ կա խոսելու, հերքելու, բայց այնուամենայնիվ չհավատալու, ցավոք սրտի, այդ փորձն էլ կա, եթե հիշում եք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ էր կապված այդ փորձը, որ այդ խոսակցություններն առաջին օրվանից մինչև հայտնի իրադարձությունները չէին դադարում, բայց, կարծում եմ, հետո բոլորը համոզվեցին, թե ինչը ինչոց էր»:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը համագործակցի նորաստեղծ քաղաքական այդ ուժի հետ՝ հաշվի առելով, որ մեկ տասնամյակ Օսկանյանն ու Քոչարյանը միասին են աշխատել, Սողոմոնյանը պատասխանեց. «Որևէ կուսակցության հետ համագործակցությանը պետք է նախ նախորդի Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ընդգրկվել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, ինչը մինչ օրս չի եղել»։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե որոշում կայացնի մտնել ակտիվ քաղաքականություն, անձամբ կհայտարարի։ «Նման հայտարարություն մենք դեռ չունենք։ Ընդհանրապես նախ պետք է սպասել այդ հայտարարությանը և հետո արդեն տեսնել՝ համագործակցության ինչ հնարավորություններ կան, կամ այդ ներգրավվումը ակտիվ քաղաքականության մեջ իրենից ինչ է ներկայացնում և այլն։ Այնպես որ, եկեք սպասենք», - ասաց Սողոմոնյանը։

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ